Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ կադրային կրճատումների վերաբերյալ լուրերին: Նշենք, որ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Դավիթ Հարությունյանն ազատվում է Արփինե Հովհաննիսյանի որոշ կադրերից:
«Հաշվապահը որոշակի խնդիրների պատճառով տեղափոխվել է այլ պաշտոնի, բայց դա չի նշանակում`ազատվել կադրերից: Այս պահին կադրային փոփոխություններ չեն սպասվում նախարարությունում: Սակայն եթե որևէ մեկը թերանա իր աշխատանքում, անկախ այն բանից` ՔԿՀ-ում է, թե` նախարարության աշխատակազմում, բնականաբար, կարող են քայլեր ձեռնարկվել դա շտկելու ուղղությամբ, բայց կադրերից ազատվելու որևէ ծրագիր այս պահին չկա»,- ասաց նախարարը` հավելելով, որ որտեղ էլ ղեկավարում է, կադրային ցնցումների չի գնում:
Հարցին, թե ի՞նչ բարեփոխումներ է պատրաստվում իրականացնել արդարադատության համակարգում, և արդյո՞ք գոհ է վիճակից, Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ եթե գոհ լիներ, չէր զբաղեցնի այդ պաշտոնը: Իսկ թե ինչ քայլեր է պլանավորում իրականացնել, նա նշեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ դա պահանջում է ոչ թե բարձրագոչ հայտարարություններ, այլ մանրակրկիտ աշխատանք:
«Ցանկացած նոր քայլ, բարեփոխում պետք է ուղեկցվի հանրային քննարկմամբ և հրապարակային ներկայացմամբ: Երեկ, օրինակ, հայտնաբերեցի, որ կա իրավական նոր ինստիտուտ, որը ստեղծվել է անցյալ տարի: Արփինե Հովհաննիսյանը շատ կարևոր քայլ էր կատարել` ներդնելով այդ ինստիտուտը, սակայն հանրության մեծ մասը բավարար տեղեկացված չէր դրա մասին: Այնպես որ` միասին պետք է քայլենք այդ ճանապարհով,- ասաց Հարությունյանը:
Նա խոստովանեց որ արդարադատության ոլորտում կան բազում խնդիրենր, սակայն դրանք վերացնելու համար նախևառաջ պետք է հայտնաբերել այդ թերությունները, խնդիրները ծնող պատճառները, և պետք չէ իրականացնել արհեստական քայլեր: