Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ավագանու առաջին նիստին «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցությունը չմասնակցեց: Նրանք քաղաքապետարանի առջև ամբիոն տեղադրեցին և իրենց նիստը դրսում անցկացրին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Երկիր ծիրանի»-ի քայլին, նշեց, որ դա նրանց իրավունքն է` ինչպես ուզում են` թող անցկացնեն: «Բայց կարծում եմ` ավելի արդյունավետ կլինի, որ նիստներին մասնակցեն և առաջարկություններով հանդես գան, իրենց տրված քվեն էլ հարգեն»,- ասաց նա:
Մարգարյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը վերջին 10 օրերի ընթացքում բոլոր խմբակցություններին ասել է, որ գան քաղաքապետարան, քանի որ կազմակերպչական խնդիրներ կան` սենյակների հատկացում և այլն: «Թող բարի լինեին` գային, մենք պատրաստ էինք նրանց օգնել»,- նշեց նա:
Հարցին, թե Փոստանջյանն ասել էր, որ դժոխքի են վերածելու քաղաքապետարանի կյանքը, և արդյո՞ք ինքը զգացել է այդ շունչը, Մարգարյանը պատասխանեց. «Ես Զարուհի Փոստանջյանին չեմ տեսել, որ զգայի այդ շունչը»:
Մեկ այլ հարցի` Փոստանջյանը նկատել է, որ քաղաքապետարանի լույսերը միացված են օրը ցերեկով, քաղաքապետը պատասխանեց. «Մենք էլեկտրիկ ունենք, թող իրենից հարցնեն»: