կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 12:43
Քաղաքական

Գրեթե օրինակելի երեխա եմ եղել. Արծվիկ Մինասյան

Գրեթե օրինակելի երեխա եմ եղել. Արծվիկ Մինասյան

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է, սակայն հայտնի չէ, թե ինչու է հենց հունիսի 1-ն ընտրվել տոնի համար:

Yerkir.am-ը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից, օրվա խորհրդի հետ կապված, հետաքրքրվեց` ինչպիսի՞ երեխա է նա եղել, արդյո՞ք կարիք կար նրա իրավունքները պաշտպանելու երեխա ժամանակ, թե՞ հակառակը` նրանից պետք է  պաշտպանեին մեծերի իրավունքները:

Նախարարը ծիծաղեց ու ասաց. «Ինքնապաշտպանության համակարգը մի ժամանակ շատ ավելի արդյունավետ էր աշխատում»:

«Ներկայումս, կարծում եմ, հիմնական խնդիրներից մեկը իրավունքների հստակ ներկայացման և դաստիարակության հարցն է: Պետականության կայացման այս շրջափուլում շատ կարևոր է, որ բոլոր տեսակի իրավունքների պաշտպանությունը դիտվի մարդու իրավունքների համատեքստում, և մեխանիզմները գործեն դրան համահունչ»,- հավելեց նա:

Ապա նախարարը նշեց, որ դժվարանում է գնահատել, թե ինչպիսի երեխա է եղել: «Ես գիտեմ, որ աշխույժ երեխա եմ եղել, սպորտ եմ սիրել, ֆուտբոլ եմ շատ խաղացել, լավ սովորող եմ եղել»,- նշեց նա:

Հարցին` իսկ հիշո՞ւմ է դեպք, որ իրեն պատժած լինեն ծնողները կամ ուսուցիչները, Մինասյանը պատասխանեց. «Չէ, այդպիսի բան չի եղել, ես չեմ հիշում այդպիսի դեպք»: Հավելեց` տանը օրինակելի երեխա է եղել, դպրոցում` օրինակելի աշակերտ, հետո ավելացրեց` գրեթե: