Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանակը, կարծես, որդեգրել է հասարակությունից նույնիսկ ամենացավոտ խնդիրները չթաքցնելու ուղեգիծ: Բացվում է, թերեւս, ամենափակ համակարգերից մեկը՝ ջարդելով տեղեկատվական քաղաքականություն թելադրող կարծրատիպերը: Այս իմաստով մենք շահեկանորեն տարբերվում ենք Ադրբեջանից: Սակայն, անշուշտ, վերջինիս հետ չէ, որ հարկ է համեմատվել:
Նկատվող տենդենցի արդյունքում բանակը դառնում է ավելի թափանցիկ: Դա, իհարկե, հղի է առկա բազմաթիվ խնդիրների շահարկման միջոցով բանակը՝ վերջին 20-ամյակում մեր ամենամեծ երկրորդ ձեռքբերումը, ներքին ու արտաքին որոշ շրջանակների համար թիրախի վերածելու վտանգով: Բայց եթե հետեւողականություն դրսեւորվի առկա բազմաթիվ խնդիրները լուծելու հարցում, դա կդառնա պարապ զբաղմունք:
Մյուս կողմից՝ որքան այն բաց լինի հանրության համար, այնքան ավելի պատասխանատու է դառնալու զինվորի, զինակոչիկի, նրանց ծնողների, հասարակության համար: Իսկ որքան բարձր լինի պատասխանատվության գիտակցումը, բանակն այնքան ավելի վստահելի կդառնա՝ նպաստելով պետության նկատմամբ վստահության վերականգնմանը: Այս իմաստով բանակը կարող է օրինակելի լինել: Որովհետեւ եթե նա է ավելի բաց, հաշվետու դառնում, պետական մնացած հաստատություններն ու գերատեսչությունները որեւէ խնդիր չպետք է ունենան: