կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 13:43
Քաղաքական

Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը ՀԱՊԿ-ում օրինակելի է

Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը ՀԱՊԿ-ում օրինակելի է

Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը ՀԱՊԿ-ում օրինակելի է. այսօր Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

 

«Արդյունավետությունը բարձր է, Ռուսաստանը եւ Հայաստանը հավատարիմ են պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթաժողովում պետությունների ղեկավարների կողմից: Դրանք ուղղված են Կազմակերպության` ցանկացած արտաքին սպառնալիքի արձագանքելու հնարավորությունների մեծացմանը եւ ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ապահովմանը»,- ըստ ИТАР-ТАСС-ի` փաստել է նա:

 

Լավրովի խոսքերով` ՀԱՊԿ-ը աշխատանքների եւս մեկ կարեւոր ուղղություն ունի` համակարգված գործունեությունը միջազգային ասպարեզում` ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում: Այստեղ եւս Հայաստանը եւ Ռուսաստանը արդյունավետ են համագործակցում: «Մենք անփոփոխ աջակցում ենք միմյանց: Այդպես կլինի նաեւ հետագայում»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: