Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիլյամ Սարոյանը 1936-ին հրատարակել է իր մեկ գիրքը «Inhale and Exhale» (Շնչառություն եւ արտաշնչում) անունով: Ինչպես իր շատ ստեղծագործություններում այս գրքում եւս նա շարադրել է հայ կյանքի հետ կապված մի շարք հաստատումներ՝ որոնց թվում անդրադարձել է նաեւ Դաշնակցությանն ու Առաջին Հանրապետությանը: Ստորեւ ներկայացվում է հատված այդ խոսքից:
– Ասոնք էին Ազգայնականները, Դաշնակները, որոնք կռուեցան Հայաստանի համար, վասնզի կռիւը իրենց դիտած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը եւ ցեղը: Աշխարհը ատկէ տարբեր միջոց մը չունէր: Միայն զէնքով կ’ըլլար այդ: Աստծոյ անիծած ոջլոտ միջոցը, բայց Դաշնակցականները մեծ մարդիկ էին եւ ըրին այն, զոր պարտաւոր էին ընել: Իսկ որեւէ Հայ, որ կ’արհամարհէ այս մարդիկը, տգետ է կամ իր ցեղի մատնիչը: Այս մարդոց ընտրած ուղին սխալ էր, գիտեմ որ սխալ էր, բայց ատկէ զատ ուրիշ միջոց չունէին անոնք: Է՜հ, անոնք շահեցան պատերազմը:
Այսպէս կամ այնպէս ամբողջ ցեղը չբնաջնուեցաւ: Հայաստանի ժողովուրդը կը մսէր, անօթի էր եւ հիւանդ, բայց այս զինուորները շահեցան իրենց պատերազմը եւ Հայաստան ազգ մը դարձաւ կառավարութեամբ մը եւ Դաշնակներով կազմուած քաղաքական կուսակցութիւնով մը: Շատ տխուր եւ շատ սրտայոյզ է, երբ կը մտածէք այն հազարաւորներու մասին, որոնք սպանուեցան, բայց ես կը պատուեմ զինուորները, որոնք որ մեռան եւ անոնք, որ կ’ապրին տակաւին: Կը պատուեմ եւ կը սիրեմ զանոնք: Աղետալի սխալ մըն էր այդ, բայց ազնիւ սխալ մը եւ Հայաստան եղաւ, Հայաստան: Անշուշտ շատ փոքր ազգ մըն էր ան, շատ անկարեւոր ազգ մը, ամէն կողմեն թշնամիներով շրջապատուած, սակայն Հայաստանը երկու տարի մնաց Հայաստան եւ Երեւանը` մայրաքաղաք: Հարիւրաւոր տարիներէ ետք առաջին անգամն ըլլալով Հայաստանը եղաւ Հայաստան:
Հիշեցնենք, որ այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: