|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մաքսիմ Հակոբյանը նշել էր, որ ցանկանում է` որդին նախագահ դառնա: Այսօր կառավարության նիստի ավարտից Yerkir.am-ը նորանշանակ մարզպետից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման նպատակներ կան:
«Իմ հայրը արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է, պետության առաջին հարկատուն, եւ կարծում եմ, որ եթե այդ տեսանկյունից չնայենք, այլ նայենք ծնող-որդի հարաբերության մեջ, ցանկացած ծնողի համար իր երեխայի հաջողություններն էլ արդարացված են»,- հայտարարեց Վահե Հակոբյանը:
Մեր հարցին` իսկ Դուք նախագահ դառնալու ցանկություն ունե՞ք, նորանշանակ մարզպետը ժպտալով պատասխանեց, որ «այժմ կատարելու» է Սյունիքի մարզպետի պարտականությունները, ոգեւորված է, ուրախ եւ փորձելու է առավելագույնս արդարացնել ժողովրդի ցանկությունները եւ հույսերը:
Խոսելով Սյունիքում տիրող վախի մթնոլորտի մասին` նա վստահեցրեց, որ սյունեցիներին վախեցնելը հեշտ չէ, կատակ բան չէ, պատերազմ տեսած ժողովուրդ է: