Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 21:50
Քաղաքական

Ընդդիմություն դեռ չի նշանակում դեմ. Կարինե Պողոսյան

Ընդդիմություն դեռ չի նշանակում դեմ. Կարինե Պողոսյան

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը, ով լքեց ՀՀԿ-ն և ընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքում, այսօր ևս եկել էր ստանալու իր պատգամավորական մանդատը:

Պատգամավորի վկայականը ստանալուց առաջ Պողոսյանը դժկամությամբ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունն ԱԺ-ում, պատասխանեց. «Ամեն ինչ բնականոն իր հունով կգնա»:

Դիտարկմանը՝ ստացվում է, որ դեմ կքվեարկի ՀՀԿ-ի նախագծերին՝ նկատի ունենալով այն, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է, Պողոսյանն արձագանքեց այսպես.«Ես նման բան չասացի, ընդդիմություն դեռ չի նշանակում դեմ»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է նշանակում ընդդիմություն, Պողոսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր դաշինք, կուսակցություն ունի իր ծրագրերը, որով հանդես կգա խորհրդարանում: «Եթե նախագծերն այնպիսին են, որ պետք է ծառայեն այս երկրին, այս պետությանը, ապա ինչի՞ մենք պետք է դեմ քվեարկենք»,- ասաց նա: Հարցին՝ Ձեզ Հովիկ Ավբրահամյա՞նը հորդորեց ՀՀԿ-ից դուրս գալ, Պողոսյանը պատասխանեց.«Ոչ, որոշումը իմն է, ես եմ որոշում՝ ուր գնամ»: