Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Մինչ դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացնում էր ընտրական գործընթացին հետևած դիտորդական կազմակերպությունների արձանագրած խախտումները, նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` խորհուրդ տալով այդ փաստերը ներկայացնել ամփոփ: ՍԴ նախագահի խոսքով` ընտրական գործընթացին մասնակցել է 28000-ից ավելի դիտորդ, և իրենք չեն կարող բոլորի ներկայացրած փաստերը լսել:
Տիգրան Եգորյանը, թվարկելով ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները, անդրադարձավ ընտրությունների ընթացքին հետևող տեսախցիկների կողմից արձանագրված խախտումներին: Նա հայտնեց, որ 120 տեղամասեր դիտարկելու արդյունքում հայտնաբերվել է խախտման 270 դեպք, որոնցից 240–ը վերաբերել են քվեարկության գաղտնիության խախտմանը, բացի այդ` արձանագրվել է սխալ կահավորման 21 դեպք, մասնավորապես` որոշ դեպքերում քվեախցիկները չեն եղել տեսախցիկի տեսադաշտում: Տեսախցիկներով հետևելու արդյունքում տեղամասում ծեծկռտուքի մեկ դեպք է արձանագրվել, որի կապակցութամբ, ըստ փաստաբանի, ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել: Նրա խոսքով` ընտրատեղամասերում արձանագրվել է տեխնիկական սարքավորումների խափանման 113 դեպք:
Խոսելով ընտրողների մասնակցության ցուցանիշի մասին` Եգորյանը ուշադրություն հրավիրեց զինծառայողների քվեարկության թվին: Ներկայացված տվյալների համաձայն` զինվորների 86.9% -ը մասնակցել է քվեարկությանը: