|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշամանալիրի մոտ լրագրողները փորձեցին մի քանի` նախընտրական բնույթի հարցեր ուղղել Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, սակայն նա ոչ բոլոր հարցերին պատասխանեց` պատճառաբանելով, որ այսօր դրա ո'չ տեղն է, ո'չ օրը:
Մասնավորապես` հարցին, թե, ի վերջո, իր մրցակից Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ կունենա՞, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Դուք եթե մասնակցեք իմ նախընտրական քարոզարշավին, կիմանաք բոլոր հարցերի պատասխանները»:
Լրագրողները ընդդիմացան` ասելով, որ նախընտրական շրջանում նորմալ է նման հարցեր ուղղելը: Նա նույնպես ընդդիմացավ` լրագրողից հարցնելով. «Որտեղի՞ց եք արմատներով, եթե Արևմտյան Հայաստանից լինեին քո արմատները, նման հարցեր չէիր տա»:
Մեկ այլ լրագրողի նույնպես հարցրեց, թե որտեղից է արմատներով, երբ լրագրողը պատասխանեց` Արցախից, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Այ դու պետք է խելացի լինեիր և նման հարցեր չտայիր այսօր»: