Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հո չե՞ք մրսել»,- դիմելով Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի մոտ հավաքվածներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա բակում հավաքվածներին և դատարանի բնականոն աշխատանքին խանգարողներին ասաց, որ հիմնական ասելիքն ասելու է ժամը 12-ի «լայվի» ժամանակ:
«Ի դեմս ձեզ` ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ, այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարեւոր՝ դուխով»,- ասաց Փաշինյանը, ինչից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել` Նիկո՜լ, Նիկո՜լ:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան` ժամը 8.30–ից, փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ` ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, «Ազատ դեմոկրատները» և այլն: