կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 12:54
Քաղաքական

Ինչո՞ւ Անահիտ Բախշյանն ընտրեց «Ելքը»

Ինչո՞ւ Անահիտ Բախշյանն ընտրեց «Ելքը»

Անահիտ Բախշյանը ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելք» դաշինքի ցուցակով: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա նշեց, որ «Ելք»-ի թիմում բավականին շատ երիտասարդներ կան` աշխատող ու բանիմաց, և միակ մտահոգությունն այն է, որ երիտասարդները տնտեսություն ղեկավարելու փորձ չունեն:

«Ճիշտ է, նրանք փորձ չունեն, բայց տեսական գիտելիքներ ունեն, և հույս ունեմ, որ ձգտումն աշխատանքի կվերածվի: Ընտրություններից հետո հուսամ` երևանցիներն ավագանու դեմքը կտեսնեն և կհասկանան` ինչքան կարևոր մարմին է այն: Ցավն այն է, որ բնակիչները չգիտեն, որ կարող են այս կամ այն քննարկմանը մասնակցել, և երբ անգամ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրում եմ քննարկման թեման, մեկ է, ոչ մի արձագանք չի լինում: Բայց, դրան զուգահեռ, շատ բողոքներ են լինում, և պետք է հասկանալ` մինչև չմասնակցեն քննարկումներին, շատ բան չի փոխվի»,- ասաց Բախշյանը:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց «Ելք»-ի ցուցակով մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե «Երկիր ծիրանի»-ի, Բախշյանը պատասխանեց, որ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունն ուշ որոշեց, որ պետք է մասնակցի ընտրություններին: Հարցին` եթե Փոստանջյանը շուտ մասնակցեր, կմիանա՞ր նրան, պատասխանեց` ոչ: «Ես սիրում եմ աշխատել երիտասարդների հետ: Բացի այդ` Փաշինյանը շատ աշխատասեր է ու սևեռուն, կպչուն միտք ունի, որ մի բան մտածում է, հասմում է անպայման: Նույնն էլ Զարուհու մասին կարող եմ ասել: Իսկ Տարոն Մարգարյանը… Գիտեմ, որ նա կիսատ գործեր ունի, իսկ դրանք շարունակելու համար դիրք է պետք»,- ասաց Բախշյանը: