|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովի ընթացքում հայտարարվեց Դավիթ Թորոսյանի` Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին: Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն հայտնել է այն մարզիչների անունները, ովքեր պետք է մարզեն տարբեր տարիքային հավաքակաները: Այսպիսով` մեծահասակների հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզիչը` Արմեն Հակոբյանը: Ավագ տարիքի պատանիներին ավագ մարզիչն է Արշավիր Գրիգորյանը: Նրան կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին կմարզի Աշոտ Ավետիսյանը: Կանանց հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Ռաֆիկ Մեհրաբյանը:
ՀԲՖ մամուլի ծառայություն