Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասանժի մայրն իր որդուն Լոնդոնում տեսակցելիս Ավստրալիայի «7» հեռուստաալիքի խնդրանքով հարց է ուղղել՝ «արդյոք արժե՞ր այս ամենի միջով անցնել դրա համար»:
«Իմ համոզմունքներն անփոփոխ են: Ես հավատարիմ եմ իմ արտահայտած իդեալներին: Այս հանգամանքը չի ազդի դրանց վրա»,- մոր հարցին պատասխանել է Ասանժը:
Ասանժը քննադատել է ֆինանսական ընկերություններին, որոնք դադարեցրել են WikiLeaks-ին արվող վճարումները: «Այժմ մենք գիտենք, որ Visa-ն, Master Card-ը, Paypal-ը և ուրիշները ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիքներն են»,- ասել է Ասանժը: «Ես կոչ եմ անում աշխարհին պաշտպանել իմ աշխատանքը և իմ աշխատակիցներին այս անօրինական և անբարոյական հարձակումներից»:
Համացանցի ակտիվիստները «Վրեժխնդրության օպերացիա» ծրագիրն են սկսել՝ վրեժ լուծելու նրանցից, ովքեր խանգարել են WikiLeaks-ի գործունեությանը: Նրանք ժամանակավորապես կոտրել են Visa-ի և MasterCard-ի վեբ-կայքերը, իսկ անցած շաբաթ նաև շվեդական կառավարության վեբ-կայքը:
«Ես նրան պատմեցի, թե ինչպես են մարդիկ ամբողջ աշխարհում պաստառներով և նրա ազատության ու արդարության համար բղավելով ցույցեր անում նրա համար: Նա շատ քաջալերվեց այդ խոսքերից»,- ասել է Ասանժի մայրը: «Որպես մայր՝ ես խնդրում եմ աշխարհին աջակցել իմ քաջ որդուն»: