|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայտնել ենք, որ այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյայի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով, սակայն մի քանի պատգամավորներ, այդուհանդերձ, սպասում են ժամը 15:00-ին՝ տեսնելու՝ այդպես էլ չի՞ ավելանալու պատգամավորների թիվը, որպեսզի հնարավոր լինի նիստ գումարել:
Մինչ այդ ժամը խորհրդարանի այգում արևային եղանակն էր վայելում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նրան ուղեկցում էին անվտանգության ծառայության աշխատակիցները և ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրանց մոտեցավ նաև պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով, պարզվեց, խնդրանք ուներ ԱԺ նախագահին: Մոտենալով Սահակյանին՝ նա ասաց, որ առաջիկա խորհրդարանի կազմում չեն լինի որոշ խմբակացություններ, այդ թվում` «Ժառանգություն»-ը, և խնդրեց իր տալ իրենց խմբակցությանը հատկացված դրոշը, որպեսզի իր հետ տանի «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակ: «Կնվիրե՞ք»,- հարցրեց Փոստանջյանը: ԱԺ նախագահն էլ սիրով դրական պատասխան տվեց: Փոստանջյանն ասաց նաև, որ Արցախից էլ է դրոշ խնդրելու, գրասենյակում լինելու է նաև Արևմտյան Հայաստանի դրոշը: