կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 12:52
Քաղաքական

Մուկուչյանը ներկայացրեց մանդատների բաշխման մեխանիզմը

Մուկուչյանը ներկայացրեց մանդատների բաշխման մեխանիզմը
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մեխանիզմը, թե ինչպես են բաշխվելու մանդատները: Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն դեռ հաշվարկ չի կատարել` ասելու, թե յուրաքանչյուր կուսակցություն քանի մանդատ է ստանալու: 
«Մանդատների բաշխումը հետևյալ կերպ է լինելու. առաջին քայլով որոշվում է կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են 5 և 7 տոկոսանոց շեմը: Դրանից հետո ԸՕ-ով ամրագրված  105 մանդատները համամասնորեն բաժանվում են ստացված ձայներին համապատասխան: Ստացված մանդատների կեսը տրվում է համամասնական ցուցակին, մյուս կեսը` տարածքային ցուցակներին: Տարածքային ընտրական ցուցակներում մանդատները բաշխելու համար ևս բանաձև է կիրառվում` նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը: Երբ արդեն պարզ կլինի, թե յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր տարածքից որքան մանդատ է ստանալու, նոր միայն կորոշվի կոնկրետ անձինք, ովքեր կարող են ստանալ այդ մանդատները` պայմանավորված այդ տարածքում ստացած քվեների թվով»,-ասաց Մուկուչյանը: 
Նրա խոսքով` մանդատների բաշխման համար յուրաքանչյուր տարածքի համար հիմք է ընդունվում տվյալ տարածքում կուսակցության ստացած կողմ ձայները: