|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀԿ խորհրդի վերջին նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀԿ համամասնական ընտրացուցակի մասին, ավելի հստակ է ընդգծել, որ խորհրդարանում չեն լինելու գործարարներ, փոխարենը լինելու են երիտասարդներ եւ թարմ դեմքեր, պատգամավորները խուճապի են մատնվել:
Նույնիսկ Սամվել Ալեքսանյանը, որը վստահ էր, որ առաջադրվելու է եւ կրկին լինելու է խորհրդարանում, սկսել է կասկածել դրան, ուստի աշնանային նստաշրջանում սկսել է ԱԺ գալ եւ անգամ լրագրողներից չի խուսափում:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ գործարարների նկատմամբ այս վերաբերմունքը կապված է հարցի` միջազգային հնչեղություն ստանալու հետ: Իշխանությունը որոշել է նրանց քանակը հասցնել նվազագույնի: Իսկ կուլիսներում փսփսում են, որ սրա արդյունքում մանդատների գները կտրուկ կբարձրանան: