Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանց կարծիքով՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու կամ կառավարության հրաժարականի գործընթացները հաջողության չեն հասնում, ապա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մանդատները վայր դնելը։ Արդյո՞ք սրբազան շարժման օրակարգում կա նման հարց, եւ հնարավո՞ր է առաջիկայում ընդդիմադիրների առջեւ նման պահանջ դրվի, որը, ոմանց կարծիքով, կբերի քաղաքական ճգնաժամի՝ հարցրինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:
«Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա։ Հիմա մեզնից խլված են հանձնաժողովի նախագահների, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնները, ճգնաժամ առաջացե՞լ է` չի առաջացել: Չի առաջանա մանդատների դեպքում էլ։ Բացի այդ, շարժումն ունի ծրագիր, սրբազան հայրն էլ է ասել դրա մասին, մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար, խոսքը ոչ միայն իմպիչմենթի, անվստահության գործընթացի մասին է, այլեւ ուրիշ, որոնք տեղի են ունենալու»,- ասաց Դանիելյանը»։