|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր ստացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը, եւ այսօր էլ մեծ հաճույքով ստացա այս մրցանակը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում ևս լինել առաջինը` իհարկե, հարգելով իմ թիմակիցներին»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջիկա ընկերական խաղերին` Մխիթարյանը նշեց. «Ընկերական խաղերից առաջ տրամադրվածությունը շատ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ խաղերում: Նորբերտո Բալեկյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է հարմարվում թիմի մարզումներին»:
Հավաքականի ավագը խոսեց նաեւ Լոնդոնի «Արսենալ»-ում հարմարվելու ընթացքի մասին. «Արսենալ»-ում փորձել եմ հնարավորինս շուտ հարմարվել մարզումներին եւ քաղաքին: Միշտ էլ դժվարություններ լինում են, բայց շնորհակալ եմ թիմակիցներիս, որ օգնեցին ինձ շուտ հաղթահարել այդ շրջանը: Հույս ունեմ` էլ ավելի մեծ օգուտ կտամ թիմին»,- ասաց նա: