Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց ավանի ակադեմիայում, որից հետո լրագրողների հարցերին պատասխանեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Լավ մարզում անցկացրեցինք, եւ հույս ունենք որ լավ կնախապատրաստվենք Բելառուսի հետ խաղին: Հավաքականի նորեկները լավ տպավորություն թողեցին: Պետք է փորձենք օգնել նրանց, որպեսզի մերվեն թիմին»,-ասաց Մխիթարյանը:
Խոսելով թիմի ավագ Ռոման Բերեզովսկու հեռանալու եւ Բելառուսի հետ խաղի մասին՝ Մխիթարյանն ասաց. «Ոչ մի նշանակություն չունի թիմի ավագը ես կլինեմ, թե մեկ ուրիշը: Միշտ պատրաստ եմ իմ հետեւից տանել թիմին: Չեմ կարող ասել, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու Բելառուսի դեմ, որովհետև այդ հարցը գլխավոր մարզիչը քննարկում է մարզչական շտաբի հետ: Մենք պետք է փորձենք իրագործել այն, ինչ կհանձնարարի մարզիչը»:
Հայ ֆուտբոլիստն անդրադարձավ նաեւ պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ՝ հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը. «Կարող եմ միայն հարգել Ռոբերտի որոշումը: Միայն շնորհակալություն եմ հայտնում նրան այսքան տարի հավաքականի հետ լինելու համար: Ճիշտ է` ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք եւ մտածենք, թե ինչպես կարելի է փոխարինել իրեն»: