|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացնում վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք համոզված ենք, որ ամբողջ աշխարհը պարտավոր է մեզ սիրել, և մենք պետք է ոչինչ չանենք: Իրականում Երևանում շատ տեղեր ունենք ցույց տալու զբոսաշրջիկներին, բայց ժողովրդական լեզվով ասած շատ «ծույլ» ենք»,- ասաց վարչապետը: Ըստ Կարեն Կարապետյանի՝ պետք է մատուցելու ձևը իմանանք՝ զբոսաշրջիկներին գրավելու համար, քանի որ մի վայրը նայում են տաս րոպե և արդեն տասնմեկերորդ րոպեին ցանկություն չունեն նայելու: Վարչապետը անդրադարձ կատարեց նաև Էրեբունի արգելոց-թանգարանին, կրկին բնութագրելով՝ ֆանտաստիկ բառով: