|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում էկոնոմիկայի նախարարությունը ներառել է որոշում, այն է` կառավարության սահմանած կարգով ընտրված «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում` 2016 թվականի մայիսի 12-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ, ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊ ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 ՄՎտ փոքր հիդրոէներգակասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրոէներգիա: «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 489 մլն ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 14 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 120, 2017թ.- 130 և 2018թ.-140 հազ. դրամ: