կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 12:40
Իրավական

Նախկին պատգամավորի մասնակցությամբ վթարի փաստով քրգործ է հարուցվել

Նախկին պատգամավորի մասնակցությամբ վթարի փաստով քրգործ է հարուցվել
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մասնկացությամբ տեղի ունեցած ավտոպատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ. հայտնում են ոստիկանությունից:
Քրգործը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց «Չերի» մակնիշի ավտոմեքենանբախվել էր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Չերի»-ի վարորդը, ուղևորը, «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:Մեքենաներից մեկում եղել է նաև նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, որի վիճակը, ըստ նրա ամուլի ծառայության տարածած հաղորդագրության, կայուն ծանր է: