|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017թ. մարտի 24-ին՝ ժամը 08:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է նույն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանը:
Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել նաև «Աբովյան» ԲԿ-ից առ այն, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է թթվածնային արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պայթած ու բեկորային վնասվածքներով բալոններ:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: