կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-07 12:00
Քաղաքական

Եթե ուզում եք ունենալ նոր արդյունք, պետք է անել նոր քայլ. Անահիտ Հարությունյան

Եթե ուզում եք ունենալ նոր արդյունք, պետք է անել նոր քայլ. Անահիտ Հարությունյան

Նոր է սկսվել քարոզարշավը, և դժվար է շատ, խախտումներ արդեն տեսնում ենք, ազգաբնակչությունը շատ է խոսում այդ մասին. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ-ի ցուցակով առաջադրված` «Հայբուսակ»-ի ռեկտոր Անահիտ Հարությունյանը:

«Թաղային հեղինակությունները մեր ժողովրդին առաջարկում են տարբեր գործարքներ: Դա փաստ է, հենց այնպես չեն խոսի դրա մասին: Կլինեն մարդիկ, որ կհրաժարվեն այդ տգեղ ու արատավոր ձևից: Չեմ կարծում, որ հաշտ ու համերաշխ կանցնեն ընտրությունները»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ միայն նախընտրական շտաբը չէ, որ քաղաքական ուժին ձայներ է բերում: «Եթե ուզում եք ունենալ նոր արդյունք, պետք է անել նոր քայլ»,- նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ ձայն տալիս պետք է անպայման նկատի ունենալ, որ այդ ձայնն առաջիկա հինգ տարվա համար է:

Խոսելով որպես կրթական համակարգի ներկայացուցիչ` Հարությունյանը նշեց, որ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կրթական համակարգում որևէ փոփոխություն անելիս անպայման քննարկում է կազմակերպում բոլոր շահագրգիռ մարդկանց հետ: Նա նաև շեշտեց, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում ևս արտահայտված է իրենց դիրքորոշումը կրթական համակարգի վերաբերյալ: «Ամեն նախարար արտահայտում է քաղաքական ուժի պատկերը: Եղել են պահեր, որ բախտորոշ հարցեր են եղել, և ՀՅԴ-ն կարողացել է հարցեր լուծել` ի շահ կրթական համակարգի»,- ասաց Հարությունյանը: