Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն չունի մրցակից: «Կան մրցակիցներ, բայց կոնկրետ մրցակից հնարավոր չէ լինի: Դուք ինձանից լավ գիտեք, որ և' քանակի առումով, և' փորձի առումով ՀՀԿ-ն միշտ էլ առաջ է եղել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներն ասաց նա:
Ի դեպ, Աղաբաբյանը հիշեցրեց, որ կուսակցությունում ստեղծվելու է ավագների խորհուրդ, խորհրդատուներ պիտի լինեն, և դա ավելի կուժեղացնի ՀՀԿ-ն: «Իսկ ինչ մնում է, որ կոռուպցիայից ենք խոսում, չկա մի այնպիսի երկիր կամ քաղաք, որտեղ կոռուպցիա չլինի, նայած` քանի տոկոս է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սեյրան Օհանյանի՝ քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերելուն, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ընդդիմություն հասկացությունը մի քիչ ավելի բարդ է, քան Սեյրան Օհանյանի արածը: Սեյրան Օհանյանն ուղղակի ուզում է ճիշտ ճանապարհով փորձել մասնակից լինել, իշխանության մասնիկ դառնալ ու ղեկավարել ինչ-որ հատված: Ընդդիմությունը նա է, որ քննադատող է, հիմնականում քննադատող է, բայց ոչ լիարժեք առաջարկներ անող, դրա համար էլ չկա ընդդիմություն»: