|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ դահլիճում նիստ էր գումարել Երիտասարդական խորհրդարանը: Սակայն երբ օրվա վերջում պետք է կազմակերպվեին քվեակությունները, պարզվեց, որ իշխանական երիտասարդներն այնքան էլ չեն տարբերվում իրենց ավագ գործընկերներից:
«Կամավոր աշխատանքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քիչ էր մնում տապալվեր քվորումի բացակայության պատճառով:
Օրինագծին դեմ արտահայտված ԵԽ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները նշեցին, որ այնտեղ բազմաթիվ թերություններ կան, եւ օրինագիծը վերամշակման կարիք ունի: Օրինագիծը ներկայացնողներն էլ, չնայած ընդունեցին թերությունները, բայց հայտարարեցին, թե «այս անգամ պիտի անցնի»:
Իսկ երբ 66 պատգամավորի փոխարեն քվեարկեց 64 պատգամավոր եւ օրինագիծը չընդունվեց, ԵԽ նիստը նախագահող հանրապետական Հարություն Ազգալդյանը քվեարկություն կազմակերպեց երկրորդ անգամ՝ մինչեւ քվորումի ապահովումը: Փաստորեն, Երիտասարդական խորհրդարանում էլ է բիոմասսան հաղթանակում: