| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ֆլինը հրաժարական է տվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` հրաժարականի պատճառ է հանդիսացել Ֆլինի գաղտնի հեռախոսազրույցը ԱՄՆ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Իվանովիչի հետ 2016թ. դեկտեմբերի 29-ին: Այդ հեռախոսազրույցի ընթացքում Ֆլինը ռուս դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների թուլացման հարցը:
Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Ֆլինը ավելի վաղ հայտարարություն էր արել, որում նշում էր, որ ԱՄՆ-ը պետք է Թուրքիային արտահանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլահ Գյուլենին: (խմբ. նրան թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ): Նա Գյուլենի արտահանձման մասին մասնավորապես ասել էր, թե իբր պաշտոնական Վաշինգտոնը, չարտահանձնելով ամերիկաբնակ` իսլամի քարոզչին, իր տարածքում փաստացիորեն ապաստան է տալիս Թուրքիայի «Ուսամա Բեն Լադենին»: