Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդը» գրում է.«Իշխող ՀՀԿ-ականները տարբեր համայնքներում «դռնեդուռ» ընկած փորձում են մարդկանց համոզել ընդգրկվել իրենց ռեյտինգային ցուցակներում, որպեսզի գոնե այդպես կարողանան ուրիշների դեմքով ձայներ ստանալ։ ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու առաջարկ է անում անգամ նախկին պաշտոնյաներին, որոնք ողջ ընտրատարածքում անգամ 100 ձայն չունեն։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից պատրաստվում է առաջադրվել նաև քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը, որը, ինչպես գիտեք, քաղաքական կերպար չէ և ընտրություններին հազիվ թե կարողանա ձայն բերել։ ՀՀԿ-ի այս քայլերը, թերևս, պայմանավորված են վերջերս ներքին օգտագործման համար անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, ըստ որի՝ իրենք հազիվ 20 տոկոս ձայն ունեն»,– ասել է Մարտիրոսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։