կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 21:42
Աշխարհ

Գորբաչովը կանչվել է Վիլնյուսի դատարան

Գորբաչովը կանչվել է Վիլնյուսի դատարան

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխաիլ Գորբաչովը ստացել է Վիլնյուսի շրջանային դատանի ծանուցագիրը՝ որպես վկա «Վիլնյուսի արյունոտ կիրակիի» գործով, հաղորդում է DW–ն։

Լիտվայի մայրաքաղաքում 1991 թվականի հունվարյան դեպքերի գորոծով դատական կոլեգիայի նախագահ Այնորա Կորնելիա Մացյավիչենեն BNS գործակալությանը հայատնել է, որ ծանուցագիրը փոխանցվել է Գորբաչովի Հիմնադրամում անցա տարվա դեկտեմբերի 28–ինԼ «Դատարանին վերադարձվել է ծանուցումը ստանալու մասին փաստաթուղթ՝ Միխաիլ Գորբաչովի ստորագրությամբ », – նշել է Մացյավիչենեն։

1990 թվականի մարտին Լիտվայի խորհրդարանը հռչակեց անկախությունը Խորհրդային Միությունից, սակայն Մոսկվան այդ որոշումը հակասահմանադրական որակեց։  1991 թվականի հունվարին Լիտվա մտցվեցին հատուկ ջոկատայինների ստորաբաժանումները, իսկ հունվարի 13–ին Վիլնյուսի հեռուստաաշտարակի մոտակայքում  տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվեցլ էր14 մարդ, ավելի քան 600 ցուցարար վիրավորվել էր։