|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ներկայումս Հայաստանի և ԵՄ-ի միջև Վիլնյուսի գագաթաժողովի համար փաստաթուղթ չի նախապատրաստվում։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։
«Մենք աշխատում ենք գտնել հետագա համագործակցության համար ուղիներ` հիմնվելով նրա վրա, ինչին հասել ենք ՀՀ-ի հետ, և այն օգտագործել որպես հիմք մեր համագործակցության համար այն իրավիճակում, որտեղ չունենք Ասոցացման համաձայնագիր, այդ թվում՝ ԽՀԱԱԳ»,- ասել է Փիթեր Ստանոն։
Օրերս էլ «ՀԺ»-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ վիլնյուսյան գագաթաժողովից (նոյեմբերի 29-խմբ.) առաջ կլինի որոշակի փաստաթուղթ, կդժվարանամ ասել փաստաթղթի բովանդակությունը, ծավալը և դրա նշանակությունը, բայց այն որոշակի հանձնառություն կլինի կողմերի համար՝ շարունակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի շրջանակները...»։
«Զաքարյանը չէր բացառել անգամ՝ հայտարարության կամ հռչակագրի տարբերակը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: