կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-10 13:10
Հասարակություն

Վիլնյուսի փողոցում մեքենան ընկել է ձորը. կա երեք տուժած

Վիլնյուսի փողոցում մեքենան ընկել է ձորը. կա երեք տուժած

Օգոստոսի 10-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Prado» մակնիշի 68 ՏՏ 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Օ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ), ինչի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ 1987 թ. ծնված Բ. Մ.-ը և 1992 թ. ծնված Ռ. Գ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բ. Մ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ Վ. Օ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Օ.-ինը և Բ. Մ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: