|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) հունվարի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությանը։ ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Պորտուգալիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Անա Մարթինյուին և Պորտուգալիայի ԱԳՆ՝ Եվրոպական քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Անտոնիո Սաբիդո Կոստային:
Հանդիպումներին քննարկվել են քաղաքական և մշակութային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը։
Առևտուր և ներդրում կառավարական գործակալության (AICEP) ղեկավարության հետ ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը քննարկել է հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանմանն ուղղված հարցեր։
Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Լիսաբոնի Պատրիարք Կարդինալ Մանուել Ժոզե Մակարիո դո Նասիմիենտո Կլեմենտեին, այցելել «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի տնօրեն Արթուր Սանտոս Սիլվայի և Հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ:
ՀՀ ԱԳՆ
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։