կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 21:51
Աշխարհ

Լեհաստան է ժամանել առաջին ամերիկյան ավտոշարասյունը

Լեհաստան է ժամանել առաջին ամերիկյան ավտոշարասյունը

Լեհաստան է ժամանել առաջին ամերիկյան ավտոշարասյունը՝ հետեւակի մարտական մեքենաներ ու բեռնատարներ։ Ավելի քան հազար ամերիկացի զինվորներ են ժամանել Վրոցլավ, Պոզնան ու այլ քաղաքներ։ Նրանք ծառայելու են Լեհաստանում ու տարածաշրջանի մյուս երկրներում՝ Atlantic Resolve գործողության շրջանակում, որը տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատասխանն է, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Հունվարի 14-ին Լեհաստանի բոլոր քաղաքներում ծրագրված են ամերիկյան զինվորականներին ողջունելու պաշտոնական արարողություններ։ Վարչապետ Բեատա Շիդլոյի ու պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչի մասնակցությամբ կենտրոնական հանդիսությունները կանցնեն Ժագանիում։

ԱՄՆ մոտ 4․5 հազար զինծառայող է ծառայելու Լեհաստանի, Լիտվայի , Լատվիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ու Հունգարիայի տարածքում։ Ամերիկյան զորքերի ռոտացիան իրականացվելու է յուրաքանչյուր ինը ամիսը մեկ։