կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 21:50
Աշխարհ

Գերմանիան դադարեցնում է Germanwings-ի կործանված օդանավի գործով հետաքննությունը

Գերմանիան դադարեցնում է Germanwings-ի կործանված օդանավի գործով հետաքննությունը

Գերմանիայի դաշնային դատախազությունը դադարեցնում է Germanwings ավիաընկերության օդանավի կործանման գործով հետաքննությունը՝ առանց որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու։ Հունվարի 9-ին Դյուսելդորֆում գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ ոչ մի վկայություն չկա այն մասին, որ երկրորդ օդաչուից բացի մեկ ուրիշն էլ է մեղավոր վթարի համար, հայտնում է DW–ը։

Քննության տվյալներով, չեն հաստատվել այ ն ենթադրությունները, որ 2015-ի մարտին А320 օդանավը միտումնավոր կործանած օդաչու Անդրեաս Լուբիցի սուիցիդալ մտադրությունների մասին կարող էին իմանալ նրա բժիշկները, գործընկերները ու ազգականները։ 2009-ին բուժումն ավարտելուց հետո Լուբիցի մոտ հոգեկան հիվանդությունների որեւէ նշաններ չեն դիտարկվել՝ ընդհուպ մինչեւ վերջին հետազոտությունը՝ 2014-ին։

Ավիաընկերությունում նույնպես ոչինչ չեն իմացել իրենց աշխատակցի հիվանդւթյան մասին։ Հիշեցնենք, որ Germanwings ավիաընկերության A320 օդանավը 2015-ի մարտի 24-ին կործանվել էր ֆրանսիական Ալպերում։ Զոհվել էր օդանավում գտնվող 150 մարդ՝ այդ թվում    Գերմանիայի 72 քաղաքացիներ։ Քննությունը հանգել էր այն եզրակացության, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը միտումնավոր էր կործանել օդանավը։ Նա փակվել էր օդաչուների խցում ու չէր թողել, որ անձնակազմի հրամանատարը ներս մտնի։