Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը, ինչպես նախորդ տարի, ներկայացնում է ամանորյա նամակաշար՝ սահմանից: Արցախում ծառայող Ռազմիկ Հովսեփյանի նամակը՝ մորը:
«Բարև մամ ջան, ոնց եք, ես լավ եմ, ամեն ինչ լավ ա ու հիվանդ չեմ: Գիտեմ, որ նամակս քեզ անակնկալի բերեց, որովհետև չէիր սպասում սենց նամակ ստանալուն, դու հիմա ավելի շատ իմ զանգերին ես սպասում, ուղղակի ուրիշ բան մտքովս չանցավ քեզ ուրախացնելու համար: Մամ ջան, իմ մասին կարաք չմտածեք, իմ մոտ ամեն ինչ կարգին ա, օրս շատ հագեցած ա, ունեմ լավ ընկերներ ու իրենց հետ ա սաղ օրս անցնում:
Ճիշտ ա, սաղիցդ հեռու եմ ու կարոտում եմ ձեզ, բայց էս էլ ա պետք, էս կյանքն էլ ա շատ բան սովորեցնում: Ու գիտեմ, մամ ջան, երբ վերջացնեմ ծառայությունս, կայացած եմ գալու տուն:
Գիտես մամ, բանակ գալու օրվանից, միշտ պապայի ասածներն եմ հիշում, ասում էր՝ տղես, ամեն քայլդ անելուց առաջ լավ կմտածես ու նոր կանես, հաջորդ օրվա համար էլ գիշերը մի ժամ ուշ կքնես, կմտածես ինչ անես, որ սխալ չլինի: Մամ ջան, էս տարի ուղղակի մի քիչ անսովոր ա, որ Նոր տարին առանց ձեզ եմ նշելու, որ տոնածառը ձեզ հետ չեմ զարդարելու ու 12-ը ձեզ հետ չեմ դիմավորելու, բայց էդ ամեն ինչը ստեղ՝ տղերքով ենք անում:
Մամ ջան, գիտեմ, որ լացում ես, բայց մի լացի, իմացի, որ կողքդ եմ ու պինդ պաչում եմ քեզ, մամ ջան»: