Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ` դեկտեմբերի 26-ին կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Տարվա ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են բիզնեսի և հաշվապահների հանրության շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ու միջազգային աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչները:
Չհարկվող շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների համատեքստում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը. «Առանց հասարակական սեկտորի ներգրավման ստվերի դեմ պայքարը լիարժեք չի կարող լինել: Հաշվապահական ընկերությունները տեսնում են խնդիրները, հետևաբար կոմիտեի կոչն ընդունողների հետ միասին կարող ենք իրավիճակ փոխել»:
Ակտիվ երկխոսության ընթացքում կառուցողական առաջարկներ ներկայացնող խորհրդի անդամները միաժամանակ փաստել են, որ այս ձևաչափով առաջին հանդիպումից հետո նկատելի տեղաշարժ է կատարվել հարկային և մաքսային ոլորտներում:
«Բարեփոխումների մի քանի ամիսների ընթացքում բիզնեսը փաստում է, որ հարկային և մաքսային գործընթացները պարզեցվել են, և դրանց համար անհրաժեշտ ժամանակը մի քանի անգամ կրճատվել է»,-նկատել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հատկապես առանձնացրել է ՊԵԿ նախագահի հետևողականության շնորհիվ ստուգումների արդյունքում թերացումներ չհայտնաբերելու դեպքում վճարման ենթակա լրացուցիչ գումարներ չառաջադրելու կարևորությունը. «Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ բարեփոխումներն առարկայական են դարձել՝ խոսքից անցնելով գործնական քայլերի մակարդակ: Վարչարարական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք թղթաբանական քաշքշուկ և ժամանակի կորուստ են ենթադրում, անմիջապես ուշադրության են արժանանում և լուծվում»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին