Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:
Այսօր նախարարը լրագրողներին հայտնեց, որ ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտը հայտնաբերել է ֆինանսական խախտումներ, ինչը հիմք է հանդիսացել, որ քննարկվի ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի՝ այդ պաշտոնում մնալու նպատակահարմարությունը։
«Աուդիտն ավարտվել է, այնտեղ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել: Կառույցի տնօրենն այժմ բուժման մեջ է, և ես սպասում եմ, որ նա կազդուրվի, հետո նոր միայն ստորագրեմ նրա` աշխատանքից ազատման հրամանը»,- ասաց Ամիրյանը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշել էր, որ վատառողջ է, աշխատանքի դեռ չի հաճախում: Նա ասել էր նաև, որ իրեն պաշտոնական գրությամբ դեռ ոչինչ չեն ասել, ոչինչ չեն ծանուցել, ուստի չի կարող որևէ բան ասել իր պաշտոնավարման կամ այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են հայտնաբերած լինել կառույցում: