կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-09 18:12
Մշակույթ

Մշակույթի նախարարը կքննարկի Վլադիմիր Պողոսյանի՝ պաշտոնում մնալու նպատակահարմարությունը

Մշակույթի նախարարը կքննարկի Վլադիմիր Պողոսյանի՝ պաշտոնում մնալու նպատակահարմարությունը

Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ անհրաժեշտ է աուդիտ իրականացնել նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներում: Այսպես` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտը հայտնաբերել է ֆինանսական խախտումներ, ինչը հիմք է հանդիսացել` քննարկելու ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի՝ այդ պաշտոնում մնալու նպատակահարմարությունը։

Yerkir.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ վատառողջ է, աշխատանքի դեռ չի հաճախում, սակայն տեղյակ է, որ նախարարությունն աուդիտ է անցկացնում, որը պետք է նոյեմբերի 30-ին ավարտած լինեին, սակայն այն դեռ շարունակվում է: Պողոսյանը նշեց նաև, որ իրեն պաշտոնական գրությամբ դեռ ոչինչ չեն ասել, ոչինչ չեն ծանուցել, ուստի չի կարող որևէ բան ասել իր պաշտոնավարման կամ այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են հայտնաբերած լինել կառույցում: