կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 13:16
Հասարակություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի 4582 շահառու. 4165-ը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի 4582 շահառու. 4165-ը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» Հանրային կապերի և զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանի և Ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը և դրա վրա 2020թ․-ի Արցախյան պատերազմի ունեցած ազդեցությանը վերաբերող հարցեր, նաև՝ համագործակցելու հեռանկարը։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի ցուցահանդես, որի ամբողջական հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։ 

Մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել են 44-օրյա պատերազմից հետո և հատուցում է տրամադրվել շուրջ 109,000,000 ամերիկյան դոլարի չափով։

Հիմնադրամի շահառուների 86%-ը (3948) զոհված հերոսներ են, 2%-ը (76)՝ անհայտ բացակայողներ, 12%-ը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։

Հիմնադրման օրվանից հիմնադրամը ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70%-ը ստացել է Հայաստանից, մնացածը՝ աշխարհի շուրջ 70+ երկրներից։ Այս նվիրատվությունների մեծ մասը հավաքագրվել է արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետո։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի և Արցախի բնակիչների աշխատավարձների պարտադիր վճարներից (2017թ․-ից սկսած հավաքվել է 106 միլիոն ամերիկյան դոլար գումար)։