Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է Իրան-Հայաստան 400 կՎ լարման օդային գծի կառուցման ծրագրի ֆինանսավորումը։ Համաձայն ծրագրի իրականացման ժամանակացույցի, վերոնշյալ օդային գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 24 ամսում: Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացման նպատակով ստորագրված վարկային համաձայնագրերի շրջանակներում ներգրավվել է շուրջ 178 մլն եվրո։ Նախատեսվում է նաև դրամաշնորհային ներդրում՝ մինչև 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից։ Ըստ Է. Զախարյանի՝ մեկնարկել են նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համակարգերի և սարքավորումների համալիր զննման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016թ. սեպտեմբերին:
Նախարար Զախարյանն անդրադառնալով Հայաստանի Հանրապեության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված համաձայնագրին, նշել է, որ 8.55 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում՝ «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» իրականացման նպատակով մեկնարկել են մերձատար ճանապարհի և հորատման հարթակի շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են ըստ ընդունված ժամանակացույցի: Նեղ հորատանցքերի փորման համար հայտարարվել է մրցույթ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել նախարարության կատարած աշխատանքը, կարևորել տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումը և հորդորել հետևողական լինել ոլորտում առկա խնդիրների լուծմանը: