|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերքեց բոլոր խոսակցությունները, թե ինքը կոնֆլիկտ ունի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: Նրա խոսքով` մանավանդ կանանց հետ ինքը կոնֆլիկտ չի ունենում:
«Ես Նաիրա Զոհրաբյանի հետ ի՞նչ պրոբլեմ կարամ ունենամ, ինքն էլ ինձ հետ չի կարա ունենա, որովհետև մենք միշտ եղել ենք փոխադարձ հասկացվածության մեջ»,- ասաց պատգամավորը:
Աբրահամ Մանուկյանը նշեց, որ մտադիր է մտնել մեծ քաղաքականություն, մնալու է քաղաքականության մեջ, պայքարելու է հանուն ժողովրդի:
Հարցին, թե ո՞ր դաշտում է իրեն հարմարավետ զգում` իշխանամե՞տ, ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանք, Աբրահամ Մանուկյանը չկարողացավ հստակ պատասխանել: «Երբ կորոշենք թե որ թիմի հետ ենք գնում, երբ ամեն ինչ հստակ կլինի, երբ նախընտրական փուլը կսկսենք, այն ժամանակ էլ կիմանաք»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ միշտ կողմ է քվեարկում կառավարության բյուջեի նախագծերին, Աբրահամ Մանուկյանը դրական պատասխանեց` ասելով, որ նախորդ կառավարության բյուջեին ևս կողմ է քվեարկել, որովհետև ցանկանում է դրսևորվելու հնարավորություն տալ կառավարությանը: