Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, ազատամարտիկները կհավաքվեն Սարյան պուրակում և հանրահավաք կանցկացնեն ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ազատամարտիկների ընդլայնված խորհրդի անդամները` նշելով, որ այդ հավաքը Հայաստանի գարունը հետ բերելու համար է: Նրանց հավաստիացմամբ` հանրահավաքին ներկա կլինի մոտ 3000 ազատամարտիկ:
Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է միանաք նույն օրը ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Ի՞նչ ասել է ՀԱԿ-ի հանրահավաք, այդ օրը ժողովուրդն է հավաքվելու, և մենք միանալու են ժողովրդին»:
Չնայած լրագրողների հորդորին` ազատամարտիկները չմանրամասնեցին, թե մարտի 1-կին կոնկրետ ինչ են անելու: «Հավաքվենք, տեղում կորոշենք մեր անելիքները»,- ասացին նրանք:
«Կոչ ենք անում մինչ այս իշխանության հանցավոր գործունեությունը քննադատող տարբեր ուժերին` կուսակցություններին ու ՀԿ-ներին, վերջապես խոսքից գործի անցնել, ցուցադրել համաժողովրդական միասնություն և դուրս գալ հրապարակ»,- հայտարարեց Սարգսյանը:
Անդրադառնալով ԵԿՄ համագումարին` ազատամարտիկները նշեցին, որ այդ օրը երկրի նախագահը պատերազմ հայտարարեց ժողովրդին` բաժանարար գիծ գծելով իշխանության և հայ ժողովրդի միջև: Նրանց խոսքով` Սերժ Սարգսյանի ձեռամբ ԵԿՄ-ն օտարվել է հայ ժողովրդից: