Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» 5-օրյա ուսումնական դասընթացի ծրագիրը:
ԱՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Միջոցառմանը մասնակցոել են նաև Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Պարեկային ծառայության, Ոստիկանության կրթահամալիրի և Ոստիկանության կին ծառայողները:
Ողջույնի խոսքում փոխնախարարը, ներկայացնելով ամփոփ վիճակագրություն օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ընդգծել է, որ գենդերային զգայունության մոտեցումները, չսահմանափակվելով միայն քվոտաներով, պետք է կիրառվեն բոլոր ոլորտներում։ Միաժամանակ հավելել է, որ կարիերայում կանանց ակտիվության մասին խոսակցությունը բնավ ձևական կողմի մասին չէ, այլև իմաստալից մասնակցության, որի հիմքը արժանիքների վրա հիմնված առաջխաղացումն է:
Վերոնշյալի համատեքստում, փոխնախարար Գրիգորյանն անդրադարձել է Պարեկային ծառայության ներդրման ընթացքում ծառայողների ընտրության մրցույթում կանանց 30 տոկոս մրցութային տեղերի սահմանման Կառավարության մոտեցմանը՝ նշելով, որ Ոստիկանության կրթահամալիրի լավագույն առաջադիմությունն ունեցող ուսանողների անվանատախտակում 80 տոկոսից ավելին կանայք և աղջիկներ են, սակայն կարիերայի հետագա՝ ավելի բարձր աստիճաններում, նրանք այդ ինտենսիվությամբ ներկայացված չեն ծառայության բարձր պաշտոններում: Այդուհանդերձ, փոխնախարարը փաստել է, որ թեև արդյունքը հեռու է սպասված լինելուց, բայց վստահություն է հայտնել, որ գործադրվող ջանքերի շնորհիվ, ծառայության ներդրման առաջին փուլին զուգընթաց, կաճի նաև կանանց ներգրավվածության համամասնությունը:
Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին կարևորել է այն արժեքներն ու հեռանկարները, որոնք կանայք բերում են ցանկացած ոլորտում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, ինչպես նաև ընդգծել է աշխատավայրում հավասարության անհրաժեշտությունը։
Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը նախաձեռնության համար և հաջողություն է մաղթել կին ծառայողներին: Արդարադատության նախարարության անունից ամբողջական աջակցություն հայտնելով նման նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդգծել է, որ սեռով պայմանավորված լավ ու վատ ոստիկաններ չկան և հորդորել է կանանց լինել համարձակ ու ակտիվ: