Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Պատգամավորը դա շատ նորմալ է համարում:
Երբ լրագրողները նշեցին, որ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ընդդիմադիր ուժերը սպառել են «դեղատների վալերիանկայի պաշարները», Ռուստամյանը նշեց, որ իրենք նորմալ են վերաբերվում Ծառուկյանի վերադարձին, իսկ թե ովքե՞ր են «վալերիանկա խմում, թող իրենք որոշեն, թե ինչու են խմելու»:
«Դա նրանց գործն է, իսկ մենք բոլորի հետ համագործակցելու փորձ ունենք, այդ թվում` նաև պարոն Ծառուկյանի: Մենք որևէ խնդիր չենք տեսնում` նրա վերադարձի հետ կապված: Ընդհակառակը՝ բոլոր նրանք, ովքեր կարող են, ունակ են ազդել քաղաքական պրոցեսների վրա, ավելի լավ է` հրապարակ գան, քան մնան ստվերում»,- հայտարարեց Ռուստամյանը:
Հարցին` Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ Ծառուկյանը հեռացավ, հիմա վերադառնալով` ունակ կլինի՞ ազդել քաղաքականության վրա, Ռուստամյանը պատասխանեց. «Դա ինքը կորոշի, պարոն Ծառուկայնի գործն է դա: Ես կարծում եմ, որ մենք պետք է անցած համարենք այն էտապը, որ որևէ մեկը որևէ տեղ գնալու համար պետք է որևէ մեկից թույլտվություն խնդրի: Ես համարում եմ` սա մեր մեծ ձեռքբերումն է, որ ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ իր անելիքները ազատորեն պիտի որոշի: Այս պարագայում խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին էլ. նա է որոշելու, որովհետև իր որոշումը պետք է կայացնի ինքնուրույն, ազատորեն, որևէ ճնշումներից դուրս: Սա շատ ավելի կարևոր նվաճում է»:
Ըստ Ռուստամյանի` թե մինչև հիմա ի՞նչ է եղել, կողմերը պետք է մտածեն, վերլուծություն անեն, և ամեն մեկն ինքը պետք է իր արած հայտարարությունների համար պատասխան տա, թե ինչու էին դա հայտարարում, եթե որոշ ժամանակ հետո պետք է իրավիճակը փոխվեր, և այլ հայտարարություններ անեին, այդ մարդիկ պետք է իրենց հայտարարությունների տերը լինեն:
«Դաշնակցության տեսակետը, անկախ որևէ բանից, չի փոխվում, սա է ամենակարևորը: Մեր հայտարարություններում մենք մեզ չենք հակասում: Մեր նախորդ հայտարարությունը հաջորդին չի հակասում»,- ասաց նա: