Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա` նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկը մերժվել էր: Պատգամավորը ներկայացրեց հիմքերը, թե ինչպես է հնարավոր բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչը կնպաստեր տնտեսական ակտիվությանը, կաճեր սպառման գործակիցը, հարկերի միջոցով հետ կգար բյուջե:
«ԿԲ-ն գրել է, թե պրեմիում դասի բենզին է նախատեսել օգտագործել: ԿԲ-ն գրել է, թե 660 հազար դրամով APPLE նոութբուք է օգտագործելու: Մտեք խանութները ու տեսեք, թե սովորական նոութբուքերն ինչ արժեն: Պարտադիր չէ, որ ԿԲ-ն օգտագործի դիզայներական լուծումներով, ռետինե էկրանով նոութբուք օգտագործի: Լուծում տվեք այս հարցերին»,- դժգոհեց պատգամավորը:
Վարդան Արամյանը, նվազագույն աշխատավարձի հետ կապված, նշեց, որ եթե արհեստականորեն փորձում ես աշխատավարձ բարձրացնել, ապա կարող ես խեղել աշխատողների շուկան: «Տեսականորեն ասում եմ, որ նվազագույն աշխատավարձը պետք է լինի ոչ թե 55 հազար, այլ 100 հազար դրամ: Դրան կարձագանքեն մնացած բոլոր աշխատողները, տնտեսվարողների մոտ սահմանային ծախսերի կորը կբարձրանա վերև, ինչը բացասաբար կանդրադառնա, որովհետև տնտեսվարողները կփորձեն ապրանքների գները բարձրացնել, ինչը հնարավոր չէ սպառման անկման պարագայում»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ԿԲ կատարած պետական գնումներին, թանկ համակարգիչներին, ապա, ըստ նրա, դա կախված է պարամետրերից, թե ինչ բարդության ծրագրեր պետք է աշխատեցնել այդ համակարգիչներով: Այսինքն` նախարարը հնարավոր համարեց, որ նման համակարգիչները կարող են թանկ արժենալ: