|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սայադ Աբովյանը իր վարած ГАЗ 31105 մակնիշի 36 OV 039 համարանիշի ավտոմեքենայով Բազում գյուղի մոտակայքում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետ չհասած՝ կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդ Սայադ Աբովյանը բուժզննության նպատակով դիմել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհին եղել է մերկասառույց։