Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման ժամանակ վիրավորված Գոռ Դարմանյանին տեղափոխել են Երևան: Վիրավորված զինծառայողն այժմ գտնվում է Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Այս մասին այսօր Yerkir.am-ին տեղեկացրեց զինվորի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը:
«Գոռի առողջական վիճակը կայուն է այժմ, տեղափոխել են Երևան: Ճիշտն ասած` տեղյակ չեմ՝ երբ դուրս կգրեն նրան, սակայն գիտեմ, որ հիմա համեմատաբար ավելի լավ է զգում»,- ասաց քաղաքապետը: Նա տեղեկացրեց նաև, որ Գոռի մոտ այժմ նրա հարազատներն են:
Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև, հետապնդելով նրանց, ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին նրանց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել էր: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել էր: