|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծին` ասելով, որ այդ նախագծով վստահորեն առաջ են ընթանում: Նա նշեց նաև, որ այդ այն բարդ ու թանկ նախագիծ է, եւ անհրաժեշտ է, որ պետության աջակցությունը լիամասշտաբ լինի:
Փոխնախարարը համաձայն չէ այն կարծիքին, թե նախագիծը շահավետ չէ: Նման կարծիք էր հայտնել նաև «Ռուսական երկաթուղի» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը:
«Մենք այս պահին բանակցությունների մեջ ենք, փորձում ենք ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսներ գտնել: Կան միջազգային ընկերություններ, որոնք շահագրգիռ են և պատրաստ են ֆինանսավորել ծրագրի մի մասը»,- ասաց փոխնախարարը: