Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում խոսվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և հայ-իրանական հարաբերությունների ընթացքի մասին:
Լրագրողների այն հարցին, թե Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերն են հետաքրքրություն ներկայացնում Իրանի համար, դեսպանը պատասխանեց, որ համագործակցության ուղիները Հայաստանի ու Իրանի միջև բազմաթիվ են:
«Բազմաթիվ նախագծեր են ստորագրվել, բայց կյանքի չեն կոչվել: Եթե այդ նախագծերը կյանքի կոչվեն, անշուշտ, դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Բազմաթիվ նախագծեր կան` էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված, Մեղրիի ՀԷԿ-ի հետ կապված, Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման ծրագիրը: Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանը կարող է լավ միջանցք հանդիսանալ` Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով: Այդ ուղու կառուցումը հնարավոր է, ժամանակի առումով մի քիչ երկար տևի, բայց լավ գիտեք, որ կոմունիկացիոն կապերը ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսության վրա»,- ասաց Ռեյիսին:
Նրա խոսքով` Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման բանակցությունները նախկինում եղել են. 3 միլիարդ 200 միլիոն է նախատեսված երկաթգծի իրականացման համար, բայց այդ ծրագիրը առայժմ ներդրողներ է ակնկալում: Ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում, դեռևս լուրջ ներդրող չի գտնվել: